Logo

«Տիտանիկից» 27 տարի անց Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը վերամիավորվել են

20:54 / 23.11.2024Լուրեր
null

«Տիտանիկից» 27 տարի անց Լեոնադրո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը վերամիավորվել են։ Դերասանները ներկա են եղել Լոս Անջելեսի «Harmony Gold» թատրոնում կայացած «Հզորը» ֆիլմի պրեմիերային։ Կինոնկարի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը Ուինսլեթն է։ Ըստ «Daily Mail»-ի՝ Դի Կապրիոն դերասանուհուն անվանել է իր սերնդի մեծագույն տաղանդներից։ «Քեյթ, իմ սիրելի ընկեր, քո աշխատանքն այս ֆիլմում իսկապես փոխակերպող էր: Շարունակում եմ հիանալ քեզնով, քո ուժով, ազնվությամբ, տաղանդով և կրքով»,- բեմում հայտարարել է Դի Կապրիոն: Քեյթը բեմ է բարձրացել բուռն ծափահարությունների ներքո և խոստովանել․ «Չեմ կարող նույնիսկ Լեոյին նայել, այլապես կարտասվեմ»:

«Հզորը» ֆիլմը պատմում է ամերիկացի լուսանկարիչ Լի Միլլերի մասին։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է «Vogue»-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ բացի «Տիտանիկից», դերասանական այս դուոն միասին 2008 թվականին նկարահանվել է նաև «Հեղափոխական ճանապարհ» դրամայում։

fastnews-ads-banner