Դերասան Տիմոտի Շալամեն, որը մարմնավորել է Փոլ Աթրեյդեսին Դենի Վիլնյովի «Դյուն» ֆիլմում, հայտարարել է ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների ավարտի մասին։ Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում:
Նկարահանումները սկսվել են 2022 թվականի հուլիսին և տեղի են ունեցել Բուդապեշտում, Աբու Դաբիում, Հորդանանում ու Իտալիայում։ Նկարահանման գործընթացը տևել է մոտ 5 ամիս։
«Դյուն»-ի 2րդ մասի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի աշնանը: Շալամեն, Զենդայան, Խավիեր Բարդեմը և այլ դերասաններ կվերադառնան իրենց դերերին։ Դերասանական կազմում կլինեն նաև Ֆլորենս Պյուն, Լեա Սեյդուն, Օսթին Բաթլերը և Քրիստոֆեր Ուոքենը։
Այժմ ընթանում են նաև «Դյուն» ֆիլմի պրիքվելի նկարահանումները, որը կոչվում է «Dune: Sisterhood»: Նկարահանվել են Էմիլի Ուոթսոնը, Շիրլի Հենդերսոնը, Ինդիրա Վարդան և Թրևիս Ֆիմելը։ «Dune: Sisterhood»-ը կթողարկվի HBO Max-ով, ենթադրաբար 2023 թվականին։