Տիմատիի ընկերուհին դարձել է հեղինակավոր մեքենայի սեփականատեր։ Վերջերս հայտնի ռեփերն իր ընկերուհի Վալենտինա Իվանովային շքեղ նվեր է մատուցել՝ Koenigsegg Regera հիպերմեքենա։
Մեքենան համարվում է շուկայում առկա ամենաթանկ և բացառիկ մեքենաներից մեկը։ Գինը տատանվում է 3-4 միլիոն դոլարի սահմաններում։
Նման մեքենաներն արտադրվում են սահմանափակ քանակությամբ, ինչը Իվանովային դարձնում է Ռուսաստանի ամենաէքսկլյուզիվ և թանկարժեք ավտոմեքենաներից մեկի սեփականատերը:
Ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց Վալենտինա Իվանովան որոշել է իր ուրախությունը կիսել իր հետևորդների հետ՝ սոցիալական ցանցերում հրապարակելով իր նոր մեքենայի լուսանկարներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Իվանովան լույս աշխարհ բերեց Թիմատիի դստերը՝ Էմմային։ Աղջիկը ռեփերի երրորդ զավակն է։ Նա երբեք չի ամուսնացել իր երեխաների մայրերի հետ։ Նա դուստր ունի մոդել Ալենա Շիշկովայից և որդի՝ բլոգեր Անաստասիա Ռեշետովայից։

