ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել էր հոբելյանական համերգ՝ «Տիգրան Մանսուրյան 85»։
Համերգին հնչեցին կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործություններ։
Մաեստրոյի ստեղծագործություններն հնչելու են ամբողջ տարվա ընթացքում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատում է, որ հանդիսատեսը կարողանա վայելել Մանսուրյանի թե՛ կինոերաժշտությունը, թե՛ ակադեմիական գործերը ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում:
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ-ի: