Logo

«Թոշակի կգնամ, երբ վաստակեմ 3,5 միլիարդ ռուբլի». Գրիգորի Լեպսը խոստովանել է, որ երազում է հեռանալ բեմից

18:06 / 08.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Գրիգորի Լեպսն ամենապահանջված ռուս կատարողներից է։ Օրերս նա խոստովանել է, որ նորմալ կյանքի համար իրեն տարեկան 100 միլիոն ռուբլի է պետք։ «Ես սովորական մարդկային երազանք ունեմ՝ թոշակի անցնել, հանգիստ նստել, ծախսել վաստակածս գումարը, ճանապարհորդել աշխարհով մեկ»,- ասել է Լեպսը։

61-ամյա երգիչը բացատրել է, թե ինչու դեռ չի կարող իրեն թույլ տալ նման կյանք: Նա վստահեցրել է, որ դեռ բավականաչափ գումար չի աշխատել իր համար։ 

Հավելենք, որ այժմ երգիչը հարաբերությունների մեջ է 18-ամյա Ավրորայի հետ: Նա ցանկանում է ամուսնանալ աղջկա հետ: 

 
fastnews-ads-banner