Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը հայտնել է, որ «ակտիվորեն» աշխատում է մի ֆիլմի վրա, որը նկարահանվելու է տիեզերքում։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա, տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է նա Նյու Յորքում «Առաքելությունն անիրագործելի է. Մեռած հաշվարկ. Մաս 1» (Mission: Impossible — Dead Reckoning Part One) ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
Ֆիլմի բյուջեն 200 մլն դոլար է, որին աջակցում է Universal Studios-ը: Նկարահանումների մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտնի չէ, ասել է Քրուզը Variety-ին տված հարցազրույցում: Ֆիլմի ռեժիսորն է Դագ Լայմանը։
Ի դեպ, ավելի վաղ նախագծի մասին խոսել էր նաև Universal Filmed Entertainment Group-ի ներկայացուցիչ Դոննա Լանգլին. «Այսպիսին է պլանը․ ես և Թոմը մեծ նախագիծ ունենք… Հրթիռ ուղարկել տիեզերակայան և այնտեղ ֆիլմ նկարահանել», - ասել էր նա անցյալ աշնանը:
Կարող եք կարդալ նաև․
Թեժ է լինելու. 2023-ի ամառվա գլխավոր բլոկբաստերները


