Հրապարակվել է «Չեբուրաշկա» ընտանեկան կատակերգության թրեյլերը, հայտնում է ֆիլմի դիստրիբյուտորի մամուլի ծառայությունը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է արտասովոր արարածը տեղավորվում մռայլ այգեպան Գենադի Պետրովիչի (Սերգեյ Գարմաշ) տանը։
«Պոչը փոքր է, ճանկերը՝ միջին, իսկ ականջները՝ հսկայական», - այսպես է բնութագրվում կենդանին թրեյլերում:
Չեբուրաշկան սիրում է նարինջ և լավ շախմատ է խաղում: Սակայն Գենադի Պետրովիչի նոր ծանոթին վտանգ է սպառնում։ Մի հարուստ կին որոշում է ամեն գնով ձեռք բերել այն՝ որպես խաղալիք իր դստեր համար։
Ֆիլմը ռուսական կինոթատրոններում կհայտնվի հունվարի 1-ից։