ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում հատուկ դեսպաններ։ «Ինձ համար պատիվ է հայտարարել Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին և Սիլվեստր Ստալոնեին որպես հատուկ դեսպաններ մի գեղեցիկ, բայց շատ խնդրահարույց վայրում՝ Հոլիվուդում, Կալիֆորնիայում: Նրանք կծառայեն որպես հատուկ դեսպաններ՝ Հոլիվուդը վերադարձնելու համար, որպեսզի այն դառնա ավելի մեծ և ուժեղ։ Այս 3 շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները։ Եվ ես կանեմ այն, ինչ նրանք կառաջարկեն», - գրել է Թրամփը իր «Truth Social» հարթակում:
Ավելի վաղ՝ նոյեմբերին, Սիլվեստեր Ստալոնեն Թրամփին անվանել էր «հաջորդ Ջորջ Վաշինգտոնը»։ Գիբսոնը պաշտպանել էր Թրամփին 2024 թվականի ընտրությանը։ Իսկ Վոյթը հայտարարել էր, որ Թրամփը «ամենամեծ նախագահն է Աբրահամ Լինքոլնից հետո»: