Logo

Վերջապես. Թողարկվել է «Ավատար» ֆիլմի շարունակության թրեյլերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:18 / 03.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ավատար. Ջրի ուղին

YouTube-ում հրապարակվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» («Avatar: The Way of Water») ֆիլմի ամբողջական թրեյլերը։

«Ավատար»-ի շարունակության մեջ Ջեյք Սալին (Սեմ Ուորթինգթոն) կլինի Նավի ժողովրդի առաջնորդը։ Իր սիրելի Նեյտիրիի (Զոի Սալդանա) և երեխաների հետ հերոսը ստիպված կլինի դիմակայել Պանդորայի նոր սպառնալիքին։ Դերերում՝ Միշել Յեո, Քեյթ Ուինսլեթ, Սիգուրնի Ուիվեր, Ջեմեյն Քլեմենթ, Սթիվեն Լանգ։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։ Հայտնի է, որ «Ավատար»-ի երկրորդ մասի տևողությունը կլինի 3 ժամ 10 րոպե։

Դերասանուհի Սիգուրնի Ուիվերը, որն «Ավատարի» շարունակությունում խաղացել է Ջեյք Սալիի և Նեյտիրիի որդեգիր դստեր դերը, պատմել է սպասվող ֆիլմի մասին իր տպավորությունների մասին։ Նա նշել է, որ անհամբերությամբ է սպասում ֆիլմի թողարկմանը և անվանել է այն «դժոխային լավը»:

Օրիգինալ «Ավատարը» թողարկվել է 13 տարի առաջ, այն դարձել է կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից։

fastnews-ads-banner