Հոկտեմբեր 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա ֆրանսիացի դաշնակահար-ժամանակակից իմպրովիզատոր Թիբո Մենիլոյի «Զգայական ճամփորդություն» երաժշտական երեկոն:
Ժամանակակից դաշնակահար-իմպրովիզատոր՝ Թիբո Մենիլոն հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, «սերունդների ուսուցիչ» բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռն է։
Դաշնամուրային իմպրովիզացիայի միջոցավ նա արտահայտում է իր ոգեշնչման բոլոր՝ մեղեդիական, պոլիֆոնիկ և պոլիռիթմիկ աղբյուրները, հաճախ հանդես գալով գործիքի անսպասելի և համարձակ կիրառմամբ: Իր ստեղծագործությունների միջոցով Թիբո Մենիլոն հանդիսատեսին տանում է զգայական ճամփորդության դեպի իր ներքին երաժշտական տիեզերքը։
Կհնչի իմպրովիզացիա՝ ոգեշնչված Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Մեսիանի, Սկարլատիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Սթիվ Ռայխի և Քեյթ Ջարեթի երաժշտությունից:
«Fast News Culture»-ի բացառիկ հարցազրույցը հայազգի դիզայներ-մոդելավորող Արմինե Օհանյանի և նրա ամուսնու՝ ֆրանսիացի ժամանակակից իմպրովիզատոր-դաշնակահար Թիբո Մենիլոյի հետ կարող եք դիտել այստեղ;