Երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր «Anti-Hero» երգի նոր տեսահոլովակից տեսարան է հեռացրել։ Կոմպոզիցիան ներառվել է կատարողի «Կեսգիշեր» տասներորդ ստուդիական ալբոմում։ Պրեմիերան տեղի է ունեցել անցյալ ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին։
Ըստ Hypebae-ի՝ սոցիալական ցանցերի օգտատերերը Թեյլոր Սվիֆթին հորդորել են մոնտաժել տեսահոլովակի տեսարանը՝ պնդելով, որ այն պարունակում է ճարպաֆոբիա: Տեսանյութում երգչուհին կանգնում է կշեռքի վրա, որի ցուցատախտակին թվերի փոխարեն գրվում է «Fat» (գեր)։ Թեյլորը խոստովանել է, որ նախկինում տառապել է սնման խանգարումով:
«Anti-Hero» երգը վերաբերում է «անապահովությանն ու սեփական անձի հանդեպ զզվանքին»։ Չնայած դրան՝ սոցցանցերի օգտատերերը պնդում էին, որ «ճարպ» բառն օգտագործելը վնասակար է, մինչդեռ մյուսները պաշտպանում էին երգչուհու՝ սեփական փորձը ներկայացնելու իրավունքը: