«Ոսկե գլոբուսի» դափնեկիր, հարավկորեական «The Squid Game» սերիալի դերասան Օ Յոն Սուն պաշտոնապես մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Korea JoongAng գործակալությունը՝ հղում անելով Սուվոն քաղաքի դատախազությանը։
Հաղորդվում է, որ մի կին հայց է ներկայացրել 78-ամյա դերասանի դեմ 2021 թվականի դեկտեմբերին։ Նա պնդում է, որ Օ Յոն Սուն 2017 թվականին դիպել է իրեն: 2022 թվականի ապրիլին գործը փակվել է՝ առանց մեղադրանք առաջադրելու, սակայն կինը բողոքարկել է, և հետաքննությունը նորից է սկսվել։
Դերասանի խոսքով՝ «նա բռնել է կնոջ ձեռքը, որպեսզի ցույց տա, թե ինչպես կարելի է զբոսնել լճի շուրջը»։ Նա հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ արդեն ներողություն է խնդրել կնոջից, բայց այդ ներողությունը չի համարում մեղքի ընդունում։


