Logo

Թե ինչու Թոմ Քրուզը ներկա չէր «Օսկար»-ին․․․

15:25 / 14.03.2023Աստղեր
Թոմ Քրուզ-Օսկար 2023

«Թոփ Գան․ Մավերիք» ֆիլմի աստղ Թոմ Քրուզը ներկա չի գտնվել «Օսկար»-ի վերջին մրցանակաբաշխությանը, ինչը խոսակցությունների տեղիք է տվել։

Daily Mail-ը գրում է, որ Թոմ Քրուզը որոշել է հրաժարվել մրցանակաբաշխությանը մասնակցելուց իր նախկին կնոջ՝ Նիկոլ Քիդմանի պատճառով, որն այդ օրն իր սիրելիի՝ Քիթ Ուրբանի հետ ուշադրության կենտրոնում էր։ 

Թոմ Քրուզ-2023

Հիշեցնենք, որ Քրուզն ու Քիդմանը բաժանվել են 20 տարի առաջ։ Սակայն դերասանի մտերիմ ընկերները հայտնել են, որ նրա բացակայությունը կապ չուներ նախկին կնոջ հետ։

Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան․ Մավերիք» ֆիլմն առաջադրվել էր վեց անվանակարգում, սակայն նույնիսկ դա չէր դրդել դերասանին գալ միջոցառմանը։

Հիշեցնենք, որ դերասանական զույգի ամուսնությունը տևել է 11 տարի։ Զույգը բաժանվել է 2001 թվականին։ Դերասանուհին ծանր է տարել բաժանումը։ Նա մի անգամ հարցազրույցում ասել է. «Քիթ Ուրբանը պարզապես եկավ ու պաշտպանեց ինձ: Նա սիրում էր ինձ, վստահություն ներշնչում և օգնում ինձ ավելի հարմարավետ զգալ»։

fastnews-ads-banner