Logo

«The Beatles»-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է «BRIT Awards»-ի

12:54 / 24.01.2025Լուրեր
null

40 տարում առաջին անգամ «The Beatles»-ն առաջադրվել է «BRIT Awards»-ի: «The Independent»-ը գրում է, որ լեգենդար խումբը «Now and then» երգով երգով առաջադրվել է «Տարվա երգ» անվանակարգում: Ստեղծագործության համար խումբն աշխատել է 45 տարի: Այն թողարկվել է 2023 թվականի նոյեմբերին և դարձել բրիտանական հիթ-շքերթների առաջատար։

Ջոն Լենոնը 1978 թվականին ձայնագրել է «Now and then» երգի դեմո տարբերակը։ Նրա մահից հետո այրին՝ Յոկո Օնոն, ստեղծագործությունը փոխանցել է Փոլ Մաքքարթնիին, սակայն երգն այդպես էլ չի թողարկվել վատ որակի պատճառով։ Երգը վերականգնել են 2022 թվականին: Ձայնագրությունից հեռացվել են ավելորդ ձայներն ու թերությունները։ Ավելացել է Ջորջ Հարիսոնի՝ 1995 թվականին ձայնագրած կիթառ, որը Փոլ Մաքքարթնին փոփոծել էր թմբկահար Ռինգո Սթարի հետ։

fastnews-ads-banner