Անի Երանյանը օրեր առաջ հետևորդներին տեղեկացրել էր, որ նոր մեքենա ունի: Դերասանուհին նոր մեքենայով տատիկներին տարել է Սանտա Մոնիկա, մեքենան կայանելուց րոպեներ անց հետևի ապակին ջարդել են և թալանել ներսում եղած բոլոր իրերը: «Շնորհավոր նոր մեքենաս: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նման դեպքերում ասում եմ՝ փառք Աստծուն, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ: Կարող էր ավելի վատ բան լինել»,- գրել է Անին:
Ավելի վաղ դերասանուհին տեղեկացրել էր, որ իրեն 1 ամսով հյուր են գնացել տատիկները: «Չեմ հավատում երջանկությանս և չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ անսահման է այն» - 1 շաբաթ առաջ գրել էր Երանյանը:

