Սիրուշոն հյուրընկալվել է «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագծին: Ի թիվս այլ հարցերի՝ երգչուհին անդրադարձել է նաև երեխաների նախասիրություններին: «Տղաներս սիրում են երաժշտություն, պարել, բայց երգն իրենցը չէ: Պետք է կարողանալ սթափ ծնող լինել և հասկանալ, որ չեն երգում: Դա չի նշանակում, որ հետագայում երաժշտական գործիք չեն կարողանա նվագել, կկարողանան, բայց վոկալային տվյալները կամ լինում է, կամ՝ չի լինում: Դա ձեռքբերովի չէ: Զաբելը դեռ չգիտեմ: Փոքր է, դեռ կտեսնենք», - խոսքը եզրափակել է Սիրուշոն: