Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը «All Too Well» տեսահոլովակի համար արժանացել է MTV Video Music Awards մրցանակին՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում։ Արարողությունը հեռարձակվել է MTV-ի ուղիղ եթերում։
MTV Video Music Awards-ը հիմնադրվել է MTV երաժշտական ալիքի կողմից՝ 1984 թվականին և այդ ժամանակվանից դարձել է երաժշտական տեսահոլովակների ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեյլոր Սվիֆթը և Քենդրիկ Լամարը կարող են առաջադրվել Օսկարի՝ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։