Logo

Տեղի ունեցավ Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդեսը [լուսանկարներ]

Հեղինակ
FastNews
11:46 / 03.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Համլետ Առաքելյանի նոր գրքի՝ «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդեսը։

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան 1

«Անմահների ակադեմիան» գրված է ֆենթեզի ժանրում։ Այս հրաշավեպը վերերկրային իրարամերժ ուժերի հարատև պայքարի արտահայտումն է՝ երկու երիտասարդի երկրային հրաշապատում ճանապարհի մեջ: 

Անմահների ակադեմիա գիրք

Հեղինակի խոսքով՝ գիրքը լրացնելու է դեռահասների համար այդ ժանրի գրականության բացը:

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-3

Գրքի նկարագրությունը

📖 Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է:

Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածեցում սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից:

Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ:

Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։

Լուսանկարներ՝ շնորհանդեսից․

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-4

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-7

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-8

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-9

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-11

Անմահների ակադեմիա-Համլետ Առաքելյան-12

fastnews-ads-banner