Logo

Տեղի է ունեցել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը

12:43 / 25.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ է ներկայացվում իտալերեն բնօրինակով։ Ներկայացումն իրականացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը:

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):

Լուսանկարները՝ ԿԳՄՍ-ի

fastnews-ads-banner