Հայկական գորգերն իրենց գեղեցկությամբ, ճաշակով և զարդանախշերի գունեղ ու բարդ կառուցվածքով անտարբեր չեն ոչ միայն արքաներին, հարուստ վաճառականներին, օտարազգի ճամփորդներին, այլ նաև աշխարհահռչակ նկարիչներին։
Հայկական գորգի պատկերումներ հաճախ կարելի է հանդիպել եվրոպական գեղանկարչության մեջ։ Այն պատկերվել է սկսած Վերածննդի դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ.: Ավստրիացի արվեստագետ Ալոիս Ռիեգլը համոզված է, որ Իտալիա և ապա Հոլանդիա ներմուծված հայկական գորգերի յուրահատուկ երանգավորումն ազդել է ողջ եվրոպական գեղանկարչության վրա։
Ձեզ համար առանձնացրել ենք համաշխարհային կերպարվեստում հայտնի տասը կարիչների գործեր, որտեղ պատկերված է հայկական գորգը։
Կարավաջո «Ընթրիք Էմմաուսում» 1601, Լոնդոնի ազգային պատկերասրահ

Յան Վան Էյկ «Տիրամայրը մանուկ Հիսուսի, սրբերի և կանոնիկոս Պալեի հետ», 1436։ Բրյուգգեի Խրունինգե թանգարան

Ֆրա Անջելիկո «Հատված Սան Մարկոյի խորանից», 1436-1445։ Ֆլորենցիայի Սան Մարկո թանգարան

Դոմենիկո Գիրլանդայո «Աստվածամայրն ու երեխան սրբերի հետ»

Ադոլֆ Ալեքսանդր Լեսրել «Թագավորի զենքերը», 1889

Ժան դե Բրեյ «Բրեյի ընտանիքը», 1669 թ., Մանչեսթրի արվեստի թանգարան

Յակոբո դա Պոնտե «Հովհաննես Մկրտչի գլխատումը», 16-րդ դար, Կոպենհագենի արվեստի թանգարան

Հանս Հոլբեյն Լե Ժիոն «Հենրի VIII թագավորը», 1540, Փեթուորթ հաուզ

Սաո դի Պիետրո « Կույսի ամուսնությունը», 1448, Վատիկանի թանգարան

Լիպպո Մեմմի «Կերակրող Մարիամ», 1340, Բեռլինի արվեստի թանգարան


