Logo

«Տաքսի» ֆիլմի գլխավոր հերոս Սամի Նասերին Հայաստանում է

12:50 / 12.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կինոյի ամենահայտնի տաքսիստ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին Հայաստանում է։ Նա այստեղ է մասնագիտական առաջարկով։ Հայտնի դերասանն առաջին անգամ չէ, որ ժամանում է Հայաստան։ 

Այս օրերին Սամին նկարահանվում է հայկական հեռուստասերիալում, և մեր ունեցած տեղեկություններով ոչ գլխավոր դերի համար նրա հոնորարը կազմել է 30․000 ԱՄՆ դոլար։ Ֆիլմի դերասանական կազմի քասթինգն իրականացրել է «Գլոբ Քասթինգ» ընկերությունը:

Ի դեպ, 2019 թվականին դերասանը Հայաստան այցելության ժամանակ լրագրողներին խոստովանել էր, որ երազանք ունի նկարահանել հայկական ֆիլմ: «Իմ երազանքն է նկարել ֆիլմ հայերի մասին, որոնք պատերազմել են Ֆրանսիայում Գերմանիայի դեմ։ Եվ քանի որ Շառլ Ազնավուրի ծնողներն այդ սերնդի ներկայացուցիչներ են, որը միավորվել է «Մանուշյան» խմբում, հենց այդ սերնդի մասին կցանկանայի ֆիլմ նկարահանել», – նշել է Սամին։

fastnews-ads-banner