Logo

Թագուհի Սերսեան, նույն ինքը՝ Լենա Հիդին ամուսնացել է

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:29 / 10.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Լենա Հիդին ամուսնացել է «Օզարկ» սերիալի դերասան Մարկ Մենչակայի հետ: Զույգը պսակադրվել է հոկտեմբերի 6-ին Իտալիայում տեղի ունեցած արարողության ժամանակ։

Հիդին և Մենչական հաստատել են իրենց հարաբերությունները դեռևս 2020 թվականի նոյեմբերին՝ դրանից մի քանի ամիս առաջ միասին հայտնվելով Սթիվեն Քինգի «The Outsider» վեպի էկրանավորման պրեմիերային, որտեղ Մարկը խաղում է գլխավոր դերը։

Հյուրերի թվում են եղել՝ Սոֆիա Թերները, Ջո Ջոնասը, Ռիկ Էսթլին և Չարլի Մաքյուենը։

 

fastnews-ads-banner