Ավարտվեց հոկտեմբերի 21-22-ը ղազախական Թուրքեստանում «Թուրանի ձայն-2024» երգի հինգերորդ միջազգային մրցույթը. այս տարի Գրան պրիի հաղթող է ճանաչվել հայ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։
«Հայաստանը հաղթել է «Թուրանի ձայնը» միջազգային մրցույթում»,- գրել է երգչուհին Instagram-ում։
Փառատոնին մասնակցում էին երգի միջազգային մրցույթներում հաջողությունների հասած 16 թեկնածուներ, 18-ից 35 տարեկան էստրադային կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից և այլ երկրներից։


