Logo

Սոսո Պավլիաշվիլին Հայաստանում է. երգիչը 60-ամյակը կնշի երևանյան մենահամերգով

16:21 / 29.06.2024Լուրեր
null

Այսօր՝ հունիսի 29-ին, Սոսո Պավլիաշվիլին նշում է 60-ամյակը: Այդ առիթով երգիչը Հայաստանում է: Երեկոյան «Փարավոն» համալիրում տեղի կունենա նրա մենահամերգը: «Տարիներ առաջ Երևանում նշել ենք հորս 70-ամյակը: Ինձ էլ առաջարկեցին 60-ամյակս նշել այստեղ: Համաձայնեցի, քանի որ Երևանը իմ հայրենի քաղաքն է: Ես այստեղ գալիս եմ գրեթե ամեն ամիս: Երբեմն ամսական մի քանի անգամ: Որտեղ էլ գնամ միշտ գտնում եմ հայերին, հայերն էլ՝ ինձ: Ծանոթ-անծանոթ գալիս գրկում են: Կարծես իրենց ընտանիքի անդամը լինեմ: Այդ պատճառով էլ այս կարևոր օրն այստեղ եմ: Հայաստանը եղբայրս է, հուսալի և սիրելի եղբայր», - օդանավակայանում ասել է Պավլիաշվիլին: 

fastnews-ads-banner