Ամերիկացի դերասանուհի Քեթրին Նարդուչին Ռոբերտ Դե Նիրոյի հետ կնկարահանվի «Eggheads» գանգստերական դրամայում, գրում է Deadline-ը։
Կինոնկարի ռեժիսորը Բարի Լևինսոնն է, որն առավել հայտնի է «Անձրևի մարդը», «Դոնի Բրասկո», «Տուտսի» նախագծերով։ Սցենարիստը Նիկոլաս Պիլեջին է, որը գրել է Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաների» սցենարը:
Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Այն պատմում է իտալական ծագումով ամերիկյան մաֆիոզների՝ Վիտո Ջենովեզեի և Ֆրենկ Կոստելլոյի և նրանց դիմակայության մասին։ Դե Նիրոն կմարմնավորի երկու կերպարներին էլ: Նարդուչին կմարմնավորի Վիտոյի կնոջը՝ Աննա Ջենովեզեին։
Նշվում է, որ Warner Bros.-ը բանակցություններ է վարում դերասանուհի Դեբրա Մեսսինգի հետ։ Դերասանուհին կարող է մարմնավորել Կոստելլոյի կնոջը։
Կարող եք կարդալ նաև՝
Ռոբերտ դե Նիրոն Լևինսոնի նոր ֆիլմում կխաղա միանգամից երկու գանգստերի դեր