Փետրվարի 28-ին, Պրահայի հանրահայտ «Օբեցնի դումի» Սմետանայի համերգասրահում ելույթ կունենա հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Ըստ «Orer.eu»-ի՝ նրա հետ ելույթ կունենա նաև հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը։
Ջուլիանան 2022 թվականին հաղթել է Դոմինգոյի հիմնադրած «Օպերալիա» մրցույթում։ «ՆախտիգալԱրտիստ» երաժշտական տաղանդների ընկերների ասոցիացիայի հրավերով նա Պետր Նեկորանցի և Պրահայի ֆիլհարմոնիայի հետ միասին ելույթ ունեցավ 2023 թվականի հունիսի 26-ին Ռուդոլֆինում սրահում։ Նույն վայրում Ջուլիանան ելույթ ունեցավ նաև 2023-ի նոյեմբերին՝ լեհ տենոր Պյոտր Բեչալայի հետ համատեղ համերգով։ 2023 թվականի սեպտեմբերից հայ սոպրանոն սովորում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի Լինդեմանի ծրագրում, որտեղ իր նորամուտը նշել է 2024 թվականի մարտի 13-ին՝ Ֆրանկո Զեֆիրելիի «Տուրանդոտ» լեգենդար բեմադրության մեջ Լիուի դերով։ Նա այս դերով ներկայացել է նաև 2022-ի դեկտեմբերին Ամստերդամի Հոլանդիայի ազգային օպերայում։ Նույն վայրում նա կրկին երգել է 2024 թվականի մայիսին՝ Պուչինիի Լաուրետայի դերում (Ջանի Շիչի): «Լիուն և Լաուրետտան դերեր են, որոնք միշտ առանձնահատուկ տեղ կունենան իմ սրտում», - ասել է Ջուլիանան «Opera plus» պորտալին տված հարցազրույցում։