Սոնա Ռուբենյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ դստեր՝ Մարիի հետ կատարում է «Լուսին» երգը: Երգչուհին երգը կատարում է՝ զուգահեռ դաշնամուր նվագելով: Վերջին շրջանում Սոնան հաճախ է դստեր հետ երաժշտական տեսանյութեր կամ «սթորիներ» հրապարակում: Տեսանյութերից մեկում երգչուհին Մարիի հետ կատարում էր ձայնային վարժություններ:
Հիշեցնենք, որ Գարիկն ու Սոնան «Լուսին» երգի նոր գործիքավորմամբ տարբերակը առաջին անգամ կատարել են 2017 թվականին՝ Էդգար Էլբակյանին նվիրված հաղորդման ընթացքում: Երգի հեղինակը թատերագետ Արմեն Էլբակյանի ու դերասանուհի Աննա Էլբակյանի որդի Էդգար Էլբակյան կրտսերն է։


