89-ամյա իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը գեղեցկության և կատարելության խորհրդանիշ է։ Լինելով մեկից ավելի սերնդի սեքս-խորհրդանիշ՝ նա շատ փիլիսոփայական վերաբերմունք ունի գեղեցկության նկատմամբ։
Սոֆի Լորենը խոստովանում է՝ նա չի զգում իր տարիքը։ Թերևս գաղտնիքն այն է, որ դերասանուհին ֆիքսված չէ հավերժ երիտասարդությունը պահպանելուն և հայելու մեջ նայելով չի փնտրում իր արտաքին գեղեցկության հաստատումը։
«Երբ նայում եմ հայելու մեջ, գոհ եմ ինձնից։ Ես ներքուստ հանգիստ եմ, երջանիկ եմ։ Եվ դա է կարևորը»:
Կինոաստղն ունի ևս մեկ կարևոր կանոն՝․ «Վայելել մանրուքները և վանել բացասականը»։
Լորենի խոսքով՝ ներքուստ երջանիկ մարդիկ չեն ցանկանում փոխել իրենց արտաքինը։
«Ինչու՞ փոխել քո մարմինը և լինել մեկ ուրիշը, եթե դու երջանիկ ես ներսում: Ես երբեք չեմ մտածել այդ մասին - երբեք։ Ես գոհ եմ նրանից, ինչ ունեմ»,- անկեղծանում է Լորենը: