Logo

Սթիվեն Սփիլբերգը զղջում է, որ իր «Ծնոտներ» ֆիլմը բացասաբար է ազդել շնաձկների պոպուլյացիայի վրա

14:55 / 20.12.2022Ռեժիսորներ
null

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը զղջում է 1975 թվականին թողարկված «Ծնոտներ» ֆիլմի հետևանքների համար, գրում է BBC-ն։

Կինոռեժիսորը կարծում է, որ մարդակեր շնաձկան մասին սարսափ ֆիլմը բացասաբար է անդրադարձել այս կենդանիների պոպուլյացիայի վրա, քանի որ դրանից հետո ավելացել է շնաձկների որսը։

«Ծնոտներ» (Jaws) ֆիլմը մեծ սպիտակ շնաձկան մասին է, որը հարձակվում է մարդկանց վրա ԱՄՆ-ի ծովափնյա քաղաքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմի պրեմիերայից ի վեր Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի երկայնքով խոշոր շնաձկների թիվը նվազել է 50%-ով։ Փորձագետների կարծիքով՝ Սփիլբերգի հորրորը խեղել է մարդկանց ընկալումը. նրանք սկսել են շնաձկներին համարել վրիժառու կենդանիներ, որոնց նպատակն է սպանել մարդկանց։

Ավելի վաղ Քվենտին Տարանտինոն պատմության լավագույն ֆիլմերից էր համարել «Ծնոտներ»-ը:

fastnews-ads-banner