Դերասան Սիլվեստր Ստալոնեն սոցիալական ցանցերում քննադատել է «Ռոկի» ֆիլմաշարի պրոդյուսեր Իրվին Ուինքլերին: Դերասանին կատաղեցրել է բռնցքամարտիկ Իվան Դրագոյի և նրա որդու մասին սփին-օֆֆի մշակման լուրը։ Ստալոնեի խոսքերը մեջբերում է Deadline-ը։
«Եվս մեկ տխուր լուր. Հերթական անգամ թշվառ պրոդյուսերն ու նրա եսասեր անպետք երեխաները (նրանք նույնպես պրոդյուսեր են) հավաքում են այն, ինչ մնացել է հրաշալի կերպարից։ Ինչպե՞ս կարելի է նույնիսկ հայելու մեջ նայել: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, երբեք չեմ ցանկացել, որ «Ռոկի»-ն ագահության զոհ դառնա»,- վրդովվել է դերասանը։
Ստալոնեն և Ուինքլերը երկար ժամանակ վիճել են հայտնի ֆիլմաշարի իրավունքի շուրջ։ Հաջորդ տարի պետք է թողարկվի ֆիլմաշարի իններորդ մասը՝ «Կրիդ 3»-ը։ Սա կլինի սագայի առաջին ֆիլմն առանց Ստալոնեի:


