Logo

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփեց 93-րդ թատերաշրջանը

16:48 / 28.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփեց իր 93-րդ թատերաշրջանը՝ փակելով ստեղծագործական ևս մեկ հագեցած ու հիշարժան էջ։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Այս թատերաշրջանի ընթացքում մենք գրեթե ամեն օր հանդիպեցինք մեր սիրելի հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով ինչպես սիրված օպերային և բալետային բեմադրությունները, այնպես էլ բացառիկ համերգային ծրագրեր, միջազգային նախագծեր եւ բազմաթիվ մշակութային իրադարձություններ։ Յուրաքանչյուր ներկայացում, յուրաքանչյուր ելույթ հնարավոր դարձավ մեր արտիստների, նվագախմբի, երգչախմբի, բալետի եւ օպերային թատերախմբերի, ինչպես նաեւ թատրոնի ամբողջ անձնակազմի անսահման նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր արտիստներին՝ իրենց տաղանդի, անմնացորդ աշխատանքի և բեմին նվիրվածության համար, ինչպես նաև մեր հավատարիմ հանդիսատեսին, որի սերն ու ներկայությունը մեր ամենամեծ ոգեշնչումն են։

Այսօրվանից թատրոնի ստեղծագործական կազմը մեկնում է հանգստի, սակայն Օպերային թատրոնը չի փակվում։ Մեր արտիստներին մաղթում ենք լավ հանգիստ։

Ամբողջ օգոստոսի ընթացքում մեր բեմում հյուրախաղերով հանդես կգա «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը՝ ներկայացնելով գեղեցիկ բալետային երեկոներ:

Ամառային երեկոները կշարունակվեն նաև Օպերային թատրոնի տանիքում՝ «Երևանյան էտյուդներ» նախագծի շրջանակում, որտեղ ձեզ սպասում են նոր համերգներ, յուրահատուկ մթնոլորտ և հաճելի անակնկալներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

fastnews-ads-banner