Logo

Սուպերմենի աստղ Հենրի Քավիլը խոստովանել է, որ անհամբեր սպասում է Ջեյմս Գանի հետ հանդիպմանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:04 / 07.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում DC Studios-ի նոր գործադիր տնօրեն Ջեյմս Գանի հետ հանդիպմանը։ Այդ մասին Սուպերմենի դերակատարն ասել է IGN-ին տված հարցազրույցում։

«Ես դեռ չեմ հանդիպել Ջեյմսին: Ես անհամբեր սպասում եմ մեր ծանոթությանը», - ասել է Քավիլը:

Նա հավելել է, որ Գանն «ակնհայտորեն շատ-շատ տաղանդավոր անձնավորություն է», և որ ինքը «չի համբերում, թե երբ է երկար-բարակ զրույցներ ունենալու նրա հետ»։

«Ես շատ ոգևորված եմ այն հանգամանքից, որ նա այս պաշտոնն է ստանձնել, ինչպես նաև՝ ապագայում միասին աշխատելու հնարավորությունից»,- ասել է դերասանը։

Վերջերս հայտնի դարձավ, որ Քավիլը 3-րդ սեզոնից հետո կլքի «The Witcher» սերիալը (նրան կփոխարինի ավստրալացի Լիամ Հեմսվորթը) և կվերադառնա Սուպերմենի դերին DC-ի կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմերում։

fastnews-ads-banner