Logo

Սկսվել են «Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները

23:09 / 13.05.2024Լուրեր
null

Սկսվել են «Ուենսդեյ» ամերիկյան հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Այն կրկին կթողարկվի Netflix-ում։ Ռեժիսոր Մայլս Միլարի խոսքով՝ երկրորդ եթերաշրջանում հատուկ ուշադրություն են դարձրել գլխավոր հերոսի և նրա մոր հարաբերություններին։ Իսկ գլխավոր պրոդյուսեր Ալֆրեդ Գաֆը տեղեկացրել է, որ Ուենսդեյը կմնա իրադարձությունների կենտրոնում, բայց իրենք փորձել են զարգացնել և ավելի խորությամբ ներկայացնել մյուս կերպարներին: Հնարավոր է՝ ֆիլմում հայտնվի Քսավյեր Թորպի հայրը՝ Վինսենթը։ Բացի նրանից՝ երկրորդ եթերաշրջանում կտեսնենք 12 նոր կերպարի, այդ թվում՝ Քրիստոֆեր Լլոյդին («Վերադարձ դեպի ապագա»), Թանդիվե Նյուտոնին («Westworld»), Ֆրենսիս Օ'Քոնորին («Անհայտ կորած»), Ջոաննա Լամլիին («Մի անգամ ստիր ինձ») և Հեյլի Ջոել Օսմենթին («Կոմինսկու մեթոդը»):

fastnews-ads-banner