Մեծ Բրիտանիայում սկսվել են «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Սերիալում տեղի ունեցող իրադարձությունները ծավալվում են «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» սագայում նկարագրված գործողություններից հազարավոր տարիներ առաջ։
«Հանդիսատեսը տեսավ միայն մեկ օղակի պատմությունը. Բայց շատ մատանիներ կային, և հիմա մենք կխոսենք դրանց մասին», - ավելի վաղ Variety-ին տված հարցազրույցում ասել էին Ջոն Դ. Փեյնը և Պատրիկ Մակքեյը:
Հաղորդվում է, որ նոր սեզոնում կհայտնվի նոր կերպար՝ Սիրդանը, ամենահին ու ամենաիմաստուն էլֆերից մեկը։ Դերակատարը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ առաջին սեզոնը նկարահանվել է Նոր Զելանդիայում. երկրորդի նկարահանումները տեղափոխվել են Մեծ Բրիտանիա: