Երգչուհի Սիրուշոն ինստագրամում հրապարակել է ընտանեկան հոլովակ, որտեղ նա երգում է «Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են» երգից հատված: Հոլովակում դուստրը՝ Զաբելը, ձայնակցում է մայրիկին՝ կրկնելով «Հե՛յ»:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի դուստրը ծնվել է 2022 թվականին։ Նա ու ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, որոշել են աղջկան Զաբել անվանել՝ միավորելով երեխայի տատիկների անունները՝ Սյուզաննա և Բելլա։


