Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշում են ամուսնության 15 տարին: Օրվա առիթով երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է ընտանեկան լուսանկարներ՝ գրելով. «15 տարի առաջ այս օրը՝ հունիսի 6-ին, ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ»:
Հիշեցնենք, որ զույգը պսակադրվել է 2009 թվականի հունիսի 6-ին՝ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Սիրուշոյի և Լևոնի առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է 2014 թվականի հուլիսի 19-ին: Կրտսեր որդին՝ Միքայելը, ծնվել է 2021 թվականի մայիսի 16-ին: Իսկ դուստրը՝ Զաբելը, ծնվել է 2022 թվականի հունիսի 26-ին: