Logo

Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը

Հեղինակ
naira-art
00:00 / 20.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 13 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը

 

Սիրու՞մ եք փազըլներ (puzzle) կամ գլուխկոտրուկներ հավաքել։ Եթե այո, ապա առաջարկում ենք ձեզ փորձել  հավաքել ամերիկացի հայտնի նկարիչ Ջեքսոն Պոլլոկի «Կոնվերգենցիա» նկարի հիման վրա ստեղծված գլուխկոտրուկը:

Սա համարվում է աշխարհի ամենաբարդ փազըլը։ Եվ ինչպես վստահեցնում են դժվար խնդիրների սիրահարները` այս գլուխկոտրուկը հավաքելը  շատ դժվար է, բայց հնարավոր։

Ջեքսոն Պոլլոկի արվեստի ու նմանատիպ փազըլների երկրպագուները հաստատում են, որ այս  1000 կտորից բակացած, 61×76 սմ չափով կտավը հավաքելու համար նրանցից պահանջվել է մի քանի ամիս։

original 4 960x720 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը

 

Ջեքսոն Պոլլոկի «Կոնվերգենցիա» նկարը

 

Երկրորդ աշխարհամարտից հետո շատ նկարիչներ մերժեցին ավանդական ոճերը, ուղղություններն ու թեմաները և սկսեցին որոնել իրենց ինքնաարտահայտման նոր ձևեր, միջոցներ ու եղանակներ: Դեռևս 1951 թվականին Ջեքսոն Պոլլոկը գրում է.

Ինձ թվում է, որ ժամանակակից նկարիչը չի կարող փոխանցել իր դարաշրջանը, ասենք, օրինակ` ինքնաթիռը, ատոմային ռումբը, ռադիոն  Վերածննդի կամ կամ անցյալի ցանկացած այլ մշակույթի հին ձևերի ձևերով: Յուրաքանչյուր սերունդ գտնում է իր սեփական տեխնիկան:

1940-ականների վերջին ամերիկացի նկարիչը մշակեց եզակի ոճ, որն այժմ ճանաչելի է ամբողջ աշխարհում` կաթիլային կերպարվեստ: Նա կտավը փռեց հատակին և հայտարարեց.

Այսպես, ես կարող եմ պտտվել կտավի շուրջ,  չորս կողմից աշխատել և բառի բուն իմաստով` հայտնվել կտավում։

 

original 2 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը
Պոլլոկն աշխատանքի պահին

 

Ջեքսոն Պոլլոկի համար կտավի վրա կաթիլների  ստեղծումը, ներկի ցպնելը դարձավ պատահականության և հսկողության համադրություն: Նրա տարերային այս կոմպոզիցիաներում տեղ են գտել նաև առօրյա կյանքի մանր մունր դրվագներ։ Բծերի այս խառնուրդի մեջ հնարավոր է գտնել այնպիսի անսպասելի առարկաներ, ինչպիսին են մեխերն ու մետաղադրամները: Օրինակ, «Կոնվերգենցիայի» կենտրոնում կա լուցկի, որը կտավին է փակցված ներկի օգնությամբ։

Պոլլոկը նոր լուծումներ գտնելու նպատակով, սկզբում իր կտավներից շատերը ստեղծել է սև-սպիտակ, այդ թվում նաև «Կոնվերգենցիան»։ Սակայն, չբավարարվելով արդյունքից, նա աշխատանքը փրկելու համար ավելացրել է գույներ։ 1952 թվականին արվեստի քննադատները այդպես էլ չեն եկել ընդհանուր եզրակացության` հաջողվել է նկարը, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, այսօր այս ստեղծագործությունը համարվում է նկարչի գլուխգործոցը։

original 3 960x586 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը
Ջեքսոն Պոլլոկի «Կոնվերգենցիա» նկարը

 

«Կոնվերգենցիան»` փազըլ կամ գլուկոտրուկ

1964 թվականին Springbok հրատարակչությունը թողարկեց Պոլլոկի «Կոնվերգենցիա» կտավի փազըլը։ Այն ժամանակ դեռ «Աշխարհում ամենադժվար գլուխկոտրուկ» հայտարարված այս խաղը դարձավ սենսացիա և Ամերիկայում վաճառվեց հազարավոր օրինակներով։ Փազըլը բաղկացած էր 340 կտորից, որն այսօրվա դժվար խնդիրների սիրահարների համար բացահայտ քիչ ու հեշտ է համարվում։

 

original 7 960x720 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը

 

Առաջին թողարկումից 40 տարի անց Springbok հրատարակչությունը իր հոբելյանի առթիվ կրկին վերաթողարկեց այս խաղը, սակայն արդեն 1000 մասնիկներից բաղկացած։ Այժմ հրատարակչության կայքում հնարավոր է փազըլը գնել 17-18 դոլարով։ Խաղը գնորդի պակաս չունի։ Կարծիքների բաժնում նմանատիպ խաղերի երկրպագուները միմյանց առաջարկում ու խորհուրդ են տալիս գնել ու լուծել այս գլուխկոտրուկը։ Սակայն, տպավորիչ էր նրանցից մեկը բացատրությունը. «Այս խաղը կարող է խելքահան անել նրանց, ովքեր նախկինում առողջ են եղել, իսկ աննորմալների ուղեղը կարող է վերջնականապես լվանալ։ Սա իր ձևի մեջ յուրօրինակ հաղթանակ-պարտություն է միաժամանակ»։

 

original 5 - Սիրու՞մ եք փազըլներ հավաքել. փորձեք այս մեկը


fastnews-ads-banner