Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը հունվարի 26-ին՝ ժամը 11։00-17։00-ն, կանցկացնի «Սիրո գինը սեր է» կարգախոսով ակցիա, հայտնում է Հայաստանի պատմության թանգարանը: Հունվարի 26-ին թանգարանի նախասրահում կդրվի փոքրիկ արկղիկ, կողքին՝ «Սիրո գինը…» գրությամբ թերթիկներ։ Այն այցելուները, ովքեր կավարտեն նախադասությունը՝ որպես նվեր թանգարանի կողմից կստանան աղի բլիթներ։
Ընտրված հետաքրքիր մտքերը կհրապարակվեն թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Ի դե՜պ
Գրությունը առկա է թանգարանում պահվող 20-րդ դարով թվագրվող նշանադրության մատանու քսակի վրա:



