Logo

Սինգապուրում ֆիլմի պրեմիերայի ժամանակ Արիանա Գրանդեն հարձակման է ենթարկվել

18:09 / 14.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Նոյեմբերի 13-ին, Արիանա Գրանդեն ներկա է գտնվել «Wicked: Forever» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Սինգապուրում: Մյուզիքլում դերասանուհին խաղացել է Գլինդայի գլխավոր դերը: Հոլիվուդյան աստղը կարմիր գորգով անցել է իր գործընկերների՝ Սինթիա Էրիվոյի, Միշել Եոյի և Ջոնաթան Բեյլիի հետ միասին:

Անսպասելիորեն, նրա վրա հարձակվել է մի երկրպագու՝ երկար, սև կապտավուն մազերով: Տղամարդը հանկարծակի բռնել է դերասանուհուն և սկսել իր կողմ քաշել: Մինչ նա փորձել է փախչել նրանից, Սինթիա Էրիվոն շտապել է օգնության՝ փորձելով փրկել երգչուհուն համառ երկրպագուից։ Սակայն ապարդյուն. անվտանգության աշխատակիցներն են միջամտել և հեռացրել երկրպագուին 32-ամյա արտիստուհուց։

Երկրպագուն սկանդալային միջադեպի տեսանյութը հրապարակել է իր անձնական բլոգում՝ գրելով․

«Սիրելի՛ Արիանա Գրանդե, շնորհակալություն, որ թույլ տվեցիր ինձ քեզ հետ քայլել դեղին գորգով»:

Նա հայտնի է աստղերի միջոցառումներին միջամտելով։ Հունիսին բեմ է բարձրացել Քեթի Փերիի հետ, իսկ օգոստոսին ներխուժել է The Weeknd-ի շոու, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան դուրս են հանել։

fastnews-ads-banner