Logo

Սինգապուրի «հրաշքը» և ևս 24 ՓԱՍՏ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 30.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
sa - Սինգապուրի «հրաշքը» և ևս 24 ՓԱՍՏ
Սինգապուրը հայտնի է որպես կարգապահության և արդյունավետության մարմնացում. նույնիսկ այն մարդկանց շրջանում ովքեր ոչինչ չգիտեն այս երկրի մասին,  (շատերը լսել են, որ դա միակ քաղաքն է, որտեղ մաստակ արգելվում է)։ Այսօր այն աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկն է, բայց այդպիսի հեղինակություն վաստակելը շատ դժվար է եղել։

Անկախացումից հետո հեշտ չէր

1959թ. Սինգապուրն անկախացավ Բրիտանիայից և 1963թ. միացավ Մալազիային` որպես դաշնության մաս, որի կազմում էին Հյուսիսային Բորնեոն, Սարավակը և այլ նահանգներ: Մալազիայի հետ միությունը կարճատև էր Սինգապուրի բնակչության էթնիկ չինական մեծամասնության և Մալազիայի բնակչության միջև հակամարտության պատճառով: 1965թ. օգոստոսի 9-ին Սինգապուրն անկախացավ և երեք տասնամյակի ընթացքում աղքատ երկրից վերածվեց հարուստ ու առաջատար երկրի:
Մալազիայից անկախանալուց հետո Սինգապուրը տառապում էր. առանց բանակի և կողմնակի աջակցության, ուներ սոցիալական ու տնտեսական խնդիրներ, գտնվում էր հակամարտող Ինդոնեզիայի և Մալազիայի միջև: Սինգապուրը բնական ռեսուրսներ չուներ, երկիրը դժվարություններ էր ապրում նույնիսկ խմելու ջրի մատակարարման հարցում, որը բերվում էր Մալազիայից: Քաղաքը ոչինչ չուներ առաջարկելու առևտրային պոտենցիալ գործընկերներին, և նրանք նույնպես չէին շտապում ճանաչել նրա անկախությունը:
Իր կյանքի առաջին 50 տարիների անհավանական փոփոխությունների համար երկիրը պարտական ​​է մեկ անձի ` վարչապետ Ու Լի Կուան Յուն ին։  Լինելով ավանդապաշտ և ինչ-որ առումով նույնիսկ բռնապետ՝ նա գիտակցեց, որ Սինգապուրը պետք է փոխվի ՝ բարգավաճման հասնելու համար:
«Մենք գիտեինք, որ եթե փորձեինք ապրել այնպես, ինչպես մեր հարևանները, կկործանվեինք. Մենք նրանց հակադրվելու ոչինչ չունեինք: Այսպիսով, մեզ պետք էր հասկանալ, թե ինչպես կարելի է տարբեր բան ստեղծել, ավելի արժեքավոր բան, քան այն ամենը, ինչ նրանք կարող էին առաջարկել: Այս մոտեցումը մեզ ստիպեց դառնալ անկաշառ և արդյունավետ, ստեղծել պայմաններ ավելի արժանավայել առաջխաղացման համար, և որ ամենակարևորն է ՝ այս մոտեցումները ու մեթոդները աշխատեցին», – ասել է վարչապետը շատ տարիներ անց New York Times- ին տված հարցազրույցում:

Մեկնարկը տրված էր

Բայց այս մեթոդն աշխատեցնելու համար կառավարությունը պետք է վերահսկողություն իրականացներ ոչ միայն տնտեսության, այլև հասարակության վրա, իհարկե ՝ հենց հասարակության  շահի համար:
Իշխանությունները մեկնարկեցին բազմահարկ սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր և ստեղծեցին առավել բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրողների համար:
Կամաց-կամաց փողերը սկսեցին հոսել երկիր, իսկ արդյունաբերականացումը հանգեցրեց աշխատատեղերի ստեղծմանը: Ամայի կղզիները սկսեցին նմանվել իսկական մինի-պետության:
Վարչապետը հենց սկզբից կազմակերպել էր տեղեկատվական արշավներ ՝ մասնատված, բազմամշակութային բնակչության մեջ ազգային ինքնության զգացողություն ստեղծելու համար: Առաջին նախաձեռնությունները նպատակ ունեին բարելավել շրջակա միջավայրի մաքրությունը. ավելի ուշ արշավները կենտրոնացած էին ընտանիքի պլանավորման վրա ՝ քաղաքացիներին կոչ անելով «բավարարվել երկու երեխայով»: Երբ Սինգապուրը մի փոքր հարստացավ, ժամանակն էր քաղաքի բնակիչներին արևմտյան ձևերով կրթելու և մանդարին լեզվով հաղորդակցվելու արշավների, վերջինս ամբողջ աշխարհի չինացիների համար հասկանալի ստանդարտ բարբառ է: Այս բոլոր նախագծերը հետապնդում էին մեկ նպատակ ՝ ստեղծել համերաշխ և քաղաքակիրթ հասարակություն:
Սինգապուրի հրաշքը հնարավոր դարձավ երկրի զարգացման մեջ Լի Կուան Յուի յուրահատուկ մոտեցման շնորհիվ: Վարչապետի անսովոր քաղաքականությունը հիմնված էր հաջողակ և զարգացող մարդկանց օգնությամբ երկիրը վերածնելու ցանկության վրա:
Սինգապուրի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ երկիրը սեփական ժողովուրդ չուներ: Բնակչության շուրջ երեք քառորդը չինացիներ էին, 15%-ը` մալազներ, ակտիվ փոքրամասնությունը` հնդիկներ: Այդ խմբերի միջև հարաբերությունները միշտ չէին հարթ: Ինչպե՞ս էր հնարավոր նման պայմաններում միավորել և զարգացնել երկիրը: Ըստ Լի Կուան Յուի՝ պետության բոլոր քաղաքացիները պետք է չափազանց շահագրգռված լինեն իրենց անձնական աճով և բարձր եկամուտներով: Դա նրա քաղաքականության առանցքային կետն էր: Նա նշում էր, որ սեփականության զգացողությունը բավականին կարևոր է խորն արմատներից զուրկ իրենց հասարակության համար: Խրախուսվում էր տների, բնակարանների առքը և, ըստ վարչապետի, այս դեպքում սեփականատերերը կապվում են «հայրական տան» հետ, որի համար պատրաստ են իրենց կյանքը տալ: Բացի այդ, սեփականատերերն ավելի զգայուն են քաղաքական գործիչների ընտրությունների հարցում, որը երկրին ավելի մեծ կայունություն է բերում:
1986-ին Լի Կուան Յուն խոստովանեց.
«Ինձ հաճախ մեղադրում են քաղաքացիների անձնական կյանք մտնելու մեջ: Այո, այս մեղադրանքները ճիշտ են, բայց եթե ես դա չանեի, այսօր մենք պարզապես գոյություն չէինք ունենա: Մենք տնտեսական առաջընթաց չէինք գրանցի, եթե չվերահսկեինք, թե ինչպես և ում հետ եք ապրում, որքան աղմուկ եք բարձրացնում, որտեղ եք կարծում, որ նպատակահարմար է թքել կամ ինչ լեզվով եք խոսում: Մենք ենք որոշում, թե ինչն է ճիշտ »:
50 տարվա ընթացքում այս ռազմավարությունն ամբողջությամբ իր արդյունքն ունեցավ. Երկրի տնտեսությունը դարձել է աշխարհում ամենանորարարը, բիզնեսի աշխարհում ամենաընկերականը: Եվ չնայած Սինգապուրի իշխանությունները դեռ անհրաժեշտ են համարում վերահսկել հասարակությունը, վերջին տարիներին նրանք նախընտրում են դա անել ավելի ու ավելի մեղմ մեթոդներով:
 Աշխարհի ավելի քան 150 կառավարություններ ընտրել են այս մեթոդը`դրա արդյունավետության պատճառով:

Ձեզ ենք ներկայացնում 24 հետաքրքիր փաստ Սինգապուրի մասին։

  • «Սինգապուր»  թարգամանաբար նշանակում է «առյուծների քաղաք»:
  •  Սինգապուրը քաղաք-պետություն է:
  •  Խոլորձը Սինգապուրի խորհրդանիշն է:
  •  Սինգապուրը գտնվում է կղզու վրա, բայց դե յուրե այն ներառում է ևս 63 փոքր կղզիներ:
  •  Սինգապուրի բնակչությունը մոտ չորսուկես միլիոն մարդ է:
  •  Սինգապուրում միշտ տաք է և խոնավ: Ամբողջ տարին:
  •  Բնակչության խտության ցուցանիշով Սինգապուրը զբաղեցնում է երկրորդ տեղը Մոնակոյից հետո:
  • Սինգապուրում մալայերենը համարվում է ազգային լեզու, բայց չորսը պաշտոնական լեզու ևս ունեն ՝ մալայերեն, անգլերեն, չինարեն և թամիլերեն:
  •  Սինգապուրի նավահանգիստը կարող է միաժամանակ տեղավորել մինչև հազար նավ:
  •  Սինգապուրը երբեմն կատակով անվանում են «տուգանքների երկիր»: Այստեղ իրոք շատ տուգանքներ կան, և դրանք շատ բարձր են:
  •  Բայց Սինգապուրը աշխարհում հանցագործությունների ամենացածր ցուցանիշներից մեկն ունի: Սինգապուրի փողոցներում քիչ ոստիկաններ կան, բայց ամենուր տեղադրված տեսախցիկները սկանավորում են քաղաք-պետության գրեթե բոլոր անկյունները:
  •  Սինգապուրը չունի բնական պաշարներ: Մալայզիայից Սինգապուր է բերվում քաղցրահամ ջուր:
  • Սինգապուրում ամեն ինչ իսկապես թանկ է:
  • Սինգապուրում ամեն ինչ շատ մաքուր է, ցեխ ու տնակային ավաններ չկան:
  •  Աշխարհում Ֆորմուլա 1-ի միակ գիշերային մրցավազքն անցկացվում է Սինգապուրում:
  •  Ավտոմեքենա ունենալու իրավունքը Սինգապուրում արժե 60 հազար սինգապուրյան դոլար և տրվում է տասը տարի ժամկետով:
  •  Աշխարհի ամենաբարձր «սատանու անիվը» գտնվում է Սինգապուրում, նրա բարձրությունը 165 մետր է:
  •  Սինգապուրցիները աշխարհի ամենաառողջ մարդիկ են:
  •  Սինգապուրի բնակչության մոտ երեք տոկոսը դոլարային միլիոնատերեր են: Տասը րոպեում կարող եք ընկերություն գրանցել Սինգապուրում:
  •  Սինգապուրում լրատվամիջոցները վերահսկվում են կառավարության կողմից:
  • Սինգապուրում տղամարդիկ իրավունք չունեն շորտ հագնել:
  • Օդորակիչներ կան ոչ միայն շենքերում, այլ նաև որոշ փողոցներում:
  • Սինգապուրում գտնվող յուրաքանչյուր մեքենայում  կա ներկառուցված ազդանշան, որը ավտոմատ կերպով միանում է, երբ արագությունը գերազանցում է ժամում 80 կիլոմետրը:
  • Սինգապուրում ընտրությունների քվեարկությունն անանուն չէ:

 

 


fastnews-ads-banner