Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն: Ելույթ կունենան հայկական և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբերը: Փառատոնը կմեկնարկի ժամը 20-ին: Մուտքն ազատ է: