Logo

Սիլվեստր Ստալոնեի ժամացույցների հավաքածուն վաճառվել է 6.7 միլիոն դոլարով

22:52 / 06.06.2024Լուրեր
null

Սիլվեստր Ստալոնեի ժամացույցների հավաքածուն «Sotheby's» աճուրդային տանը վաճառվել է 6.7 միլիոն դոլարով։ Գումարի մեծ մասը գոյացել է «Ref. 6300G-010 Grandmaster Chime»-ից, որը գերազանցել է իր սկզբնական արժեքն ու վաճառվել 5.4 միլիոն դոլարով:

«Stalwnei» հավաքածուի կարևոր մաս էր կազմում հազվագյուտ հանդիպող «Patek Philippe Ref. 6300G-010 Grandmaster Chime» ժամացույցը: Աճուրդում ներառված են եղել ժամացույցներ, որոնք հեռուստադիտողը տեսել է Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմերում (The Expendables 2):

Դերասանը համարվում է ժամացույցների հավաքածու ունեցող վերջին 30 տարվա ամենաազդեցիկ մարդկանցից: Ստալոնեն 90-ականների կեսին սիրահարվեց «Panerai»-ին և սկսեց գործակցել ապրանքանիշի հետ՝ ստեղծելով սեփական հավաքածուն:

fastnews-ads-banner