Logo

«Շուտով կվերականգնվեմ». Սիրուշոն թոքաբորբ է

00:53 / 19.09.2024Լուրեր
null

Սիրուշոն թոքաբորբ է: Դեռ սեպտեմբերի 7-ին՝ «Coca-Cola Music Fest Armenia»-ի ընթացքում, երգչուհին հայտնել էր, որ վատառողջ է և դժվարությամբ է անկողնուց վեր կացել ու հասել համերգին: «Իմ բարձր ջերմությունն ու հազը պարզվեց թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել: Պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով անկողնուց վեր կենալ ու ելույթ ունենալ: Դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչի միջով եմ այդ պահին անցնում: Չնայած՝ այս տարիներին այնքան եմ սովորել նույնիսկ ամենամտահոգ ու դժվար պահերին աշխատել ու դա սիրով անել, որ սա էլ խոչընդոտ չէր: Իսկ դուք կարողանում եք այնպես գրկաբաց ընդունել, որ մարդ մոռանա ամեն ինչ ու հասկանա, որ արժեր ուժ գտնել ու գալ, ուժ գտնել ու ստեղծել... ու այդպես շարունակ: Շուտով կվերականգնվեմ, կվերադառնամ աշխատանքի ու կսկսեմ հերթով ցույց տալ, թե այս ընթացքում ինչեր ենք արել ու անում», - գրել է երգչուհին:

 

fastnews-ads-banner