Logo

Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում

18:02 / 08.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ու ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքում համալրում է սպասվում:  Ուրախալի լուրով Շուշաննան կիսվել է ինստագրամի իր էջում: Դերասանուհին շնորհավորել է կանանց եւ աղջիկներին Ապրիլի 7-ի առթիվ եւ տեղեկացրել, որ դուստր է ունենալու:

«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը՝ անփոխարինելի... Ու էլի մենք, բայց արդեն նոր կազմով: Շուտով կհանդիպենք մեր աղջիկ:

«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Թող գեղեցիկ ակնթարթները, գարնանային տրամադրությունն և զարթոնքը լինի միշտ Ձեր կյանքի պայծառ ուղեկիցը»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք՝ Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանն, արդեն մի քանի տարի է բնակվում են ԱՄՆ-ում: Զույգն ունի 2 որդի:

fastnews-ads-banner