Logo

Շոն Փենին նկատել են իրենից 34 տարով փոքր մոլդովացի ընկերուհու հետ (լուսանկարներ)

18:24 / 09.09.2024Լուրեր
null

Շոն Փենին նկատել են իրենից 34 տարով փոքր կնոջ հետ ժամադրված։ Ըստ «The Daily Mail»-ի՝  64-ամյա դերասանի նոր սիրելին մոլդովացի 30-ամյա դերասանուհի Վալերիա Նիկովն է։ Համբուրվող զույգը լուսանկարվել է Մադրիդում՝ համատեղ ընթրիքից հետո զբոսնելիս։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան աստղը 2022 թվականին ամուսնալուծվեց ավստրալացի դերասանուհի Լեյլա Ջորջից: Նրանք ամուսնացած էին 2 տարի։ 2024 թվականի գարնանը դերասանն ասել էր, որ ազատությունն իրեն դուր է գալիս։

Վալերիա Նիկովը նկարահանվել է «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալում, իսկ Փենը՝ «Միստիկ գետը», «Հարվի Միլկը», «Կառլիտոյի ճանապարհը» և «Կյանքի ծառը» ֆիլմերում: Փենի և Ռոբին Ռայթ Պենի 2 երեխաներն ավելի մեծ են, քան Նիկովը։

fastnews-ads-banner