Logo

Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

Հեղինակ
naira-art
00:00 / 30.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 16 - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

1883 թ. ապրիլի 30-ին Պրահայում ծնվել է չեխ գրող-երգիծաբան, դրամատուրգ, լրագրող, Կարմիր բանակի կոմիսար Յարոսլավ Հաշեկը, որը հեղինակել է ավելի քան 1500 պատմվածքներ ու ֆելետոններ, սակայն, նրան ճանաչման ու փառքի է  արժանացրել իր «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը։

 

Jaroslav Hašek - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Յարոսլավ Հաշեկ

 

Շվեյկի կերպարն առաջին անգամ հայտնվել է  Յարոսլավ Հաշեկի 1912 թվականին հրատարակված «Քաջարի զինվոր Շվեյկը այլ հետաքրքիր պատմություններ» պատմվածքների ժողովածուում։ Հինգ տարի անց՝ նա արդեն Կիևում լույս տեսած «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ» վիպակում էր։

 

Schweijk - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

1920-22 թվականներին Հաշեկը գրում է վեպի երեք մասերը և սկսում չորրորդը, բայց չի կարողանում այն ավարտել։ Նա ծանր հիվանդ, անկողնուն գամված մինչև վերջին շունչը թելադրել է վեպը։ Հաշեկը մահացավ 1923 թվականի հունվարի 3-ին և նրա  «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը մնաց անավարտ։

 

images 3 - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

Յոզեֆ Շվեյկը մինչև պատերազմը զբաղվում էր գողացած շների վաճառքով։ Զինվորական բժշկական հանձնաժողովը նրան «կատարյալ ապուշ» էր համարել և ազատել  զինվորական ծառայությունից։  Նա տառապում էր ռևմատիզմով, բայց երբ կանչում են զորակոչային հանձնաժողովի ներկայանալու, նա ծանրացնելով հիվանդությունը` հենակներով և սայլակով է ներկայանում։ Հետո ամեն ինչ անում է ու հայտվում հոսպիտալում, կայազորի բանտում, մեղադրվում է որպես դասալիք և սիմուլյանտ, բայց ի վերջո ճանաչվում է զինվորական ծառայությանը պիտանի։

 

images 1 1 - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» չեխերեն ամենահայտնի վեպն է, որը թարգմանվել և հրատարակվել է բազմաթիվ լեզուներով։

Հայերեն հրատարակվել է երեք անգամ՝ առաջին հրատարակությունը վերնագրված է «Քաջ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1936), մյուս երկուսը` «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1973 և 1978թթ.)։ Առաջին թարգմանությունը ռուսերենից կատարել է Վահան Տեր-Առաքելյանը, երկրորդը` Սուրեն Վահունին։

 

Svejk cover - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

Շվեյկի արկածները աշխարհի տարբեր կինոստուդիաներ էկրանավորել են երկու տասնյակից ավելի անգամներ։

 

51N6voZhaPL. AC SY445  - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

Շվեյկի և վեպի մյուս հերոսների դասական կերպարները ստեղծել է նկարիչ Յոզեֆ Լադան։ Տուշով արած նրա մի քանի հարյուր նկարները ոչ միայն օգտագործվել են վեպի տարբեր տարիների, տարբեր լեզուներով հրատարակությունների համար, այլև թողարկվել են առանձին գրքերով։

 

images 2 1 - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է

 

Այս սատրիական կերպարը անտարբեր չի թողել նաև քանդակագործներին։ Այստեղ առանձնացրել ենք  աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված Շվեյկի արձանները։

 

Самара - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Շվեյկը իրական չափերով` Սամարայում

 

Гуммене - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Գումենում` Սլովակիա

 

Донецк - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Դոնեցկում` Ուկրաինա

 

Мини скульптура Швейка размещена на Киевской набережной в ужгороде - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Ուժգորոդում` Ուկրաինա

 

Памятник Швейку в городе Санок Польша - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Սանոկում` Լեհաստան

 

На фасаде самой известной в Одессе пивной Гамбринуса появилась мини скульптура чешскому литературному герою бравому солдату Шв - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Օդեսայում` Ուկրաինա

 

Санкт Петербург - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Սանկտ-Պետերբուրգում

 

Shveik1 - Շվեյկը մեկ դար անց կրկին ակտուալ է
Լվովում` Ուկրաինա

fastnews-ads-banner