Logo

Շվարցենեգերին ձերբակալել են

19:15 / 19.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Համաշխարհային աստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնում էր Ավստրիա՝ մասնակցեու  բարեգործական աճուրդի: Այնտեղ նա նախատեսում էր թանկարժեք ժամացույց վաճառել:

Մյունխենի օդանավակայանում Գերմանիայի ոստիկանությունը երեք ժամով ձերբակալել է Առնոլդ Շվարցենեգերին՝ ԱՄՆ-ից բերված շքեղ ժամացույցը չհայտարարագրելու համար։ Հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու առնչությամբ, քանի որ ժամացույցը նախատեսվում էր վաճառել ԵՄ-ում:

Շվարցենեգերին թույլ են տվել վերցնել ժամացույցն իր հետ մի քանի հազար եվրո տուգանք վճարելուց հետո:

Տեղական  ԶԼՄ-ների տվյալներով՝ ժամացույցը պատրաստվել է Audemars Piguet-ի պատվերով և գնահատվում է առնվազն 50 հազար դոլար:

Մյունխենի մաքսատան աշխատակիցը DPA-ին ասել է. «Եթե ապրանքները մնում են ԵՄ-ում, ապա պետք է  հարկ և տուրք վճարեք»: Իրոք, ԵՄ կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ժամանում է 10,000 եվրոյից ավելի կանխիկ կամ որոշակի արժեքավոր իրերով, պետք է հայտարարի այդ մասին:

 

 

 




 
fastnews-ads-banner