Logo

«Շրեկը» կարող է շարունակություն ունենալ՝ Էդի Մերֆիի և Քեմերոն Դիասի հնչյունավորմամբ

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:15 / 05.04.2023Դերասաններ
Շրեկ-2

Պրոդյուսեր Քրիստոֆեր Մելեդանդրին Variety-ին ասել է, որ DreamWorks կինոստուդիան բանակցություններ է վարում արտիստների հետ «Շրեկ» մուլտսերիալի շարունակության վերաբերյալ:

Ըստ շոուռաների՝ ստուդիան այժմ բանակցություններ է վարում հնչյունավորող արտիստների հետ: Հիշեցնենք, որ Շրեկին հնչյունավորում է Մայք Մայերսը, Ֆիոնային՝ Քեմերոն Դիասը, իսկ Ավանակին՝ կատակերգու Էդի Մերֆին։

Մելեդանդրին նշել է, որ արտիստների հետ բանակցությունները բավականին ակտիվ են ընթանում։ Պրոդյուսերը ենթադրել է, որ հայտնիները սիրով և ոգևորությամբ կհամաձայնեն ևս մեկ անգամ հնչյունավորել հանրահայտ հերոսներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Շրեկ»-ի հինգերորդ մասի հետ կապված միտքը եղել է դեռ առաջին երկու ֆիլմերի հաջողությունից հետո։ Սակայն ֆրանշիզի երրորդ մասը չարդարացրեց սպասելիքները, այդ իսկ պատճառով շոուռաներները ստիպված եղան դադարեցնել նախագծի աշխատանքը։

Ավելի վաղ Էդի Մերֆին ասել էր, որ պատրաստ է կրկին հնչյունավորել Ավանակին «Շրեկ»-ի շարունակությունում:

 

fastnews-ads-banner