Դերասանուհի, հաղորդավար Լուիզա Ներսիսյանն այսօր նշում է իր 49 ամյակը: Այդ առթիվ դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակում է արել և կից գրել.
«Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա, հաղթահարած ամեն փորձության ու դեռ չկորցրած հավատքի համար։ Մաղթում եմ ինձ առողջություն, հոգու խաղաղություն, սեր, նոր ուժ և այնպիսի մարդիկ կողքիս, որոնց հետ կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Թող այս տարին բերի նոր բեմեր, նոր հաջողություններ, անկեղծ ժպիտներ ու իրական երջանկություն։ Ընտանիքիս ու մտերիմներիս առողջություն։ Ամենալավը դեռ առջևում է»,- ինքն իրեն մաղթել է արտիստը:
Մայրիկի տարեդարձն է շնորհավորել նաև դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը.
«Այսօր ամենաշքեղ, ամենասիրուն, հասկացող, աջակցող մամայի, ընկերուհու, հոգեբանի, բժշկուհու, ուսուցչուհու ծնունդն է: Մամ, գժվում եմ քեզ համար. շատ քիչ եմ ասում, բայց համոզված եմ, որ դու գիտես: Քեզ հետ ամեն վայրկյանն ու իրավիճակը ամենահավեսն են, ամենածիծաղելին, ամենաուրախը, ամենաաբսուրդը, ամենասովորեցնողը: Գժվում եմ քեզ հետ խանութ գնալու, կինո նայելու, ներկայացում (ու ոչ միայն) վերլուծելու, տանը մնալու, նոր բան սարքելու ու բոլոր իրավիճակների շուրջ ժամերով խորանալու համար»,- նշել է Լիլիթը:


