Օրերս պապարացիները տեսանկարել են 76-ամյա երգչուհի Շերին 36-ամյա երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Ա.Է. Էդվարդսի ընկերակցությամբ։ Զույգը քայլել է ձեռք ձեռքի տված՝ լուսանկարիչներից չթաքցնելով զգացմունքները։ Թվում էր, թե սիրահարներն իսկապես ուզում էին ուշադրություն գրավել և բոլորին հայտնել, որ միասին են։ Նկարներից մեկում երևում է, թե ինչպես է Ալեքսանդրը համբուրում երգչուհու ձեռքը։
Ականատեսների համաձայն՝ նրանք գնացել են երաժշտական ակումբ, որտեղից էլ միասին դուրս են եկել։ Չնայած այն հանգամանքին, որ դեռևս չի եղել սիրավեպի պաշտոնական հաստատում, համացանցում արդեն սկսել են լուրեր շրջանառվել: